Չինաստանում կորոնավիրուսից բժիշկ է մահացել, վիրուսի աշխարհագրությունն ընդլայնվում է

25-01-2020 11:17

Հունվարի սկզբին Չինասանի Ուհան քաղաքում բռնկված նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճում է, իսկ վիրուսի տարածման աշխարհաագրությունն ընդլայնվում է: Չինաստանում վիրուսից զոհերի թիվը հասել է 41-ի, իսկ վարակվածների թիվը՝ 1287-ի: 237 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայտնի է դարձել, որ վիրուսի հետևանքով նաև մեկ բժիշկ է մահացել, որը բուժում էր հիվանդներին: Վիրուսի հետագա տարածում կանխելու համար Չինաստանի իշխանությունները մի շարք քաղաքներում սահմանափակել են տեղաշարժը, մարդկանց կոչ են արել մնալ տներում: Ուհան քաղաքում շտապ նոր հոսպիտալ է կառուցվում 1000 մահճակալ տարողունակությամբ: Վիրուսը տարածվում է նաև Չինաստանի սահմաններից դուրս: Առաջին անգամ հիվանդացության դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում: Ավելի վաղ վարակի դեպքեր էին գրանցվել Թաիլանդում, Հարավային Կորեայում:  

Lragir.am,
25-01-2020 11:17