Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

25-01-2020 00:16

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Clarin-ն: Մարադոնային այդ պաշտոնին առաջարկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Արգենտինացին այժմ մարզում  է հայրենի երկրի «Հիմանասիա և Էսգրիմա» ակումբում: Մարադոնան արգենտինական ակումբի մարզիչ դարձել է 2019 թվականին, այժմ «Հիմանասիա և Էսգրիմա»-ն մրցաշարային աղյուսակում 20-րդն է:

Lragir.am,
25-01-2020 00:16