«Լիվերպուլ»-ի հարձակվողը բաց կթողնի 3 շաբաթ

25-01-2020 00:55

Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մանեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մի քանի շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Liverpool Echo-ն: Սենեգալցի հարձակվողը կարող է խաղադաշտ վերադառնալ 3 շաբաթից: «Լիվերպուլ»-ի հարձակվողը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմթոն»-ի դեմ խաղում: Նա փոխարինվեց խաղի 33-րդ րոպեին: Հարձակվող չի կարող օգնել «Լիվերպուլ»-ին «Վեսթ Հեմի», «Սաութհեմփթոն»-ի դեմ առաջիկա խաղերին:

Lragir.am,
25-01-2020 00:55