Չինաստանում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 1330-ի. ԶԼՄ-ներ

25-01-2020 13:54

Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը: ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում վարակը հաստատվել է 36 մարդու մոտ: Ինֆեկցիայի տարածման օջախում` Հուբեյ նահանգում, 729 հիվանդ կա: Այս մասին հունվարի 25-ին հայտնել է վիրուսի տարածման վերաբերյալ շուրջօրյա վերահսկողություն իրականացնող մարմինը: Ավելի վաղ հայտարարվել էր 1287 վարակակրի մասին: Մահացել է 41 մարդ: Հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի բոլոր նահանգներում, բացառությամբ Տիբեթի ինքնավար շրջանի:

Lragir.am,
25-01-2020 13:54