Այս տարի շահագործման կհանձնվի Հյուսիս-հարավի Թալին-Գյումրի ավտոճանապարհի մեկ կողմը

25-01-2020 15:52

ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020թ. ընթացքում շահագործման հանձնել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածի մեկ կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում: «Այս տարի պլանավորում ենք Հյուսիս-հարավի Թալին-Գյումրի հատվածի մի կողմը ճանապարհի շահագործման հանձնել: Այսինքն` մեկ շերտը կհանձնենք, որն այսօրվա սովորական ճանապարհի նման կծառայի»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
25-01-2020 15:52