Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան

25-01-2020 16:41

«Էդմոն Մարուքյանը տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ: Ես Սերժ Սարգսյանը չեմ, դրա համար են իրենք անցյալի մեջ են մնացել: Չի կարելի ժողովրդի վստահության քվե ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստանի անդամներին: Լրագրողները հիշեցրին, որ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իշխանություններն իրենց քայլերով կարող են կորցնել քաղաքական կրեդիտը: «Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսա, թող մեր որոշ գործընկերներ տանձից, խնձորից, ուրիշ բանից խոսան: Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում: Ինքը թող ընտրի: Մենք որևէ պրոբլեմ չունենք, և ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցում ենք, թե չէ: Ինքը դրա իրավունքը չունի, և հերիք է իսկապես մեր համեստությունը չարաշահեք: Սա 2016-2017 թվականը չէ, որ իշխանության հետ շանտաժ-առևտուր բանաձևով հնարավոր լինի խոսել: Ինքնաոչնչացմամբ են զբաղված այդ մարդիկ»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
25-01-2020 16:41