Փաշինյանը դեռ չի որոշել, թե ով է լինելու մամուլի իր նոր խոսնակը

25-01-2020 16:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել, թե ով է լինելու մամուլի իր նոր խոսնակը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Չեմ որոշել: Եթե որոշած լինեի, ապա նա այստեղ ներկա կլիներ»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
25-01-2020 16:48