Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

25-01-2020 19:40

«Ժողովուրդ» օրաթերթում այսօր Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության վերաբերյալ հրապարակված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննությամբ Գ.Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որևէ փաստական տվյալներ չեն ստացվել: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց: ՀՀ Քննչական կոմիտե

Lragir.am,
25-01-2020 19:40