Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչը և սրահը

26-01-2020 10:58

Հունվարի 26-ին, ժամը 00:25-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղի Ֆիդայինների փողոցի թիվ 2 տան բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել՝ 01:14-ին: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ-2410» մակնիշի  ավտոմեքենայի շարժիչը և սրահը:

Lragir.am,
26-01-2020 10:58