Մասնագետները վերացրել են Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը

26-01-2020 13:09

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 26-ի ժամը 08:30-ին , տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման: Ժամը 10:00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից: «Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08:30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման: Ժամը 10:00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից: Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- նշված է «Ֆեյսբուք»-ում Երևանի մետրոպոլիտենի գրառման մեջ:

Lragir.am,
26-01-2020 13:09