Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

26-01-2020 14:35

Հայաստանի տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Lragir.am,
26-01-2020 14:35