Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել

26-01-2020 20:31

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի խաղին և դարձավ գոլի հեղինակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց Բրեմենի «Վերդեր»-ի հետ և առավելության հասավ 0:3 հաշվով: Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին և խփեց իր թիմի երրորդ գնդակը` նպաստելով «Հոֆենհայմ»-ի հաղթանակին: Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մեկ հորիզոնականով բարելավեց դիրքը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում և 30 միավորով 7-րդն է:

Lragir.am,
26-01-2020 20:31