Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը

27-01-2020 00:17

Քիչ առաջ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ սեփական ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը:  Բրայանտի ուղղաթիռը վայր է ընկել Կալաբասաս քաղաքում: Բոլոր 5 ուղևորները մահացել են: Հիշեցնենք, որ 41-ամյա Բրայանտն իր ամբողջ կարիերան անց էր կացրել Լոս Անջելես Լեյքերսի կազմում՝ 5 անգամ նվաճելով NBA-ի չեմպիոնի կոչումը:

Lragir.am,
27-01-2020 00:17