Քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի. ՀՀ ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում

27-01-2020 17:54

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: «Նոր որակի ոստիկանություն ենք ունենալու: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում այժմ քննարկվում է նաև ոստիկանությունում փոփոխությունների հարցը: Արդեն կա հայեցակարգը, կարծում եմ, որ փոփոխությունները տեսանելի կլինեն»,-ասաց Արման Սարգսյանը: Նա նշեց, որ փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը: Ոստիկանը պետք է լինի ավելի կրթված, իր իրավունքներին պարտականություններին լավ տիրապետող: «Ոստիկանությունը կենդանի օրգանիզմ է և փոփոխության է ենթարկվում, ինչը դրական է: Վստահեցնում եմ, որ քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի»,-ասաց Արման Սարգսյանը:

Lragir.am,
27-01-2020 17:54