Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Նիկոլ Փաշինյան

28-01-2020 08:54

Փաստ համար 35/2 – Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս: -Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս: -Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս: -Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս: -Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս: -Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս: -Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) – 49 հազար դրամ, 22 տոկոս: Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական և շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են: Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ:

Lragir.am,
28-01-2020 08:54