ԱԱԾ-ում երկու ցուցակ է կազմվել. Հրապարակ

28-01-2020 08:50

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը: Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել: Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես՝ Զապը, Սամվելիկը, Օշականցի Գեւորիկը, Ալոն, Ժիրոն եւ այլք: Սակայն այս ցուցակում է հայտնվել նաեւ մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, բայց հեղինակություններ են, օրինակ՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Մյուս ցուցակը, որտեղ քրեական հեղինակություններն են, ավելի մեծ է եւ գունեղ: Ներառված են Հայաստանի «ավտարիտետները»՝ ըստ հիերարխիայի: Արդեն գրել ենք, որ թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից, իսկ ովքեր չեն կարող մեկնել արտերկիր, տեղափոխվում են Արցախ: «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Անդրանիկ Սողոյանն է՝ Զապը»:

Lragir.am,
28-01-2020 08:50