ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

28-01-2020 10:44

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Բարձրաստիճան այրերը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Lragir.am,
28-01-2020 10:44