Շուտով կհանգուցալուծվի. Փաշինյանը՝ ՍԴ մասին

28-01-2020 10:53

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց «Եռաբլուր»-ում լրագրողի հարցին ի պատասխան: Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի  հանգուցալուծումը, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կհանգուցալուծվի,  շուտով կհանգուցալուծվի»: Հարցին՝ կա՞ն հստակ քայլեր, վարչապետը պատասխանեց. «Կհանգուցալուծվի»:

Lragir.am,
28-01-2020 10:53