«Ռոմա»-ն նոր ֆուտբոլիստ ունի

28-01-2020 10:47

Իտալական «Ռոմա»-ն նոր համալրում ունի Սերիա Ա-ի այլ ակումբից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ին է միացել «Ատալանտայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսը, ում պայմանագիրը «գայլերի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի: Իբանյես մայրաքաղաքային ակումբին միացել է վարձակալության հիմունքներով` 8 միլիոն եվրո դիմաց: «Ատալանտա»-ի կազմում Ռոջեր Իբանյեսը այս մրցաշրջանում մասնակցել է 2 խաղի: «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է 39 միավորով:

Lragir.am,
28-01-2020 10:47