Հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ ուղղությամբ մտածելու է. Արամ Սարգսյան

28-01-2020 00:40

Չկա աշխարհում զենք, որը կարող է հաղթել ոգուն: Մեր զինվորի ոգին է, որ հաղթել է պատերազմում: Եվ թշնամին դա պետք է շատ լավ իմանա, այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Հանարապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մենք ցույց տվեցինք, որ իսկապես տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք: Հիմա էլ ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն, տղամարդ ես, թե կին, երիտասարդ ես, թե տարեց, մեր բոլորի մոտեցումը բանակի հանդեպ նույնն է: Հայ մարդը սիրում է իր բանակը, իր բանակով է իրեն պաշտպանված զգում: Եվ այսօր տոն է բոլորիս համար: Մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով պետք է փորձի պաշտպանել մեր բանակը, օգնել՝ այնտեղ եղած թերությունները վերացնելուն, շտկել նախկին եղած սխալները, որ այսօր ավելի արդիական, ավելի ընկալելի ու հզոր բանակ ունենանք՝ Աստված չանի, պատերազմի դեպքում էլ հնարավորինս առանց զոհերի հաղթանակ ունենալու համար»,- նշեց Արամ Մանուկյանը: Անդրադառնալով բանակը սպառազինություններով համալրելուն՝ Արամ Սարգսյանն ասաց․ «Ինձ շատ ուրախացնում է սպառազինությունների մրցավազքի այս ընթացքում նոր զինատեսակների գնումը: Ի նկատի ունեմ ՍՈւ, Տոր համակարգերը, որոնք վերջին շրջանում գնեց հայկական բանակը: Դրանք բավական լուրջ զենքեր են: Եվ հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ ուղղությամբ մտածելու է»: Նա նաև հավելեց, որ իրեն բավարարում է զորակոչի գործընթացը: Եթե նախկինում բանակից ազատվելու հարցը հովանավորչությամբ կամ կոռուպցիոն մեթոդներով հնարավոր էր լուծել, հիմա գերթե անհնար է դարձել:

Lragir.am,
28-01-2020 00:40