«Ընտանիքը թիրախավորելը ամենավերջին բանն է, որ կարելի է անել»

28-01-2020 13:13

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի քայլին՝ նշելով․ «Իրականում մթնոլորտը դրան նպաստել է, և սա շարունակել չի կարելի»: Ըստ Խաժակյանի՝ այն ճնշումները, որոնք գործադրվում են Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, անհամարժեք են: «Եվ հիմա Հարթենյանն էլ փորձել է իր մասով այդ անդրադարձը կատարել: Եվ սա եզակի դրսևրում չէ, շատ ու շատ այլ դեպքեր են եղել, երբ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներն արել են արտահայտություններ, որոնք գուցե սրանից ավելին էին: Բայց դրանք ժամանակահատվածից ելնելով՝ հանդուրժվել են:  Պարզապես հիմա հասարակության արձագանքն այնպիսին եղավ, որ ինչ պաշտոնյա էլ որ լինի, ընտանիքը թիրախավորելը դա ամենավերջին բանն է, որ կարելի է անել», ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
28-01-2020 13:13