Բելառուսում ձերբակալել են շաքարի բոլոր գործարանների տնօրեններին, նրանց տեղը հայտնի չէ

28-01-2020 21:16

Անցած շաբաթվա վերջին Բելառուսում ձերբակալվել են երկրի բոլոր 4 շաքարի գործարանների տնօրենները: Այս մասին հայտնում է tut.by կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այս գործով ձերբակալվել է 11 մարդ: Նրանց թվում է նաև բելառուսական շաքարի գործարանների վաճառքով զբաղվող ընկերության ղեկավարը: Ընդ որում, Գորոդեյի շաքարի գործարանի տնօրենին ձերբակալելու համար հետ են կանչել Մինսկից Մյունխեն թռչող ինքնաթիռը, երբ այն Լեհաստանի տարածքում էր: Ուժային կառույցներից ոչ մեկը չի մեկնաբանում, թե ինչու են հետ շրջել Մինսկ-Մյունխեն ինքնաթիռը և որտեղ են գտնվում տնօրենները:

Lragir.am,
28-01-2020 21:16