Անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է անդրադառնում միայն ՍԴ-ին. Տարոն Սիմոնյան

29-01-2020 00:29

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է անդրադառնում միայն Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև երբ գնում է առաջին ատյանի դատարաններ, ստանում է իր սրտին ու մտքին ոչ համապատասխան որոշումներ»,- ասաց Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ ունի, և այստեղ ոչ թե մեղավորը ՍԴ-ն է, այլ ամբողջ դատական համակարգը: Եվ այս ամբողջ խնդիրը մոռանալ ու կենտրոնանալ մեկ անձի շուրջ, ըստ Տարոն Սիմոնյանի, սխալ լուծում է: «Լավ, անձին փոխեցիք, բայց համակարգը մնո՞ւմ է չէ անաշխատունակ վիճակում»,- հավելեց նա: Տարոնն Սիմոնյանը նշեց, որ եթե սա դիտավորությամբ է արվում, բոլորս մտածելու տեղիք ունենք, որովհետև սա կարող է դիտարկվել մեկ իշխանության թևի ճնշումը մեկ այլ իշխանության թևի նկատմամբ, ինչն անընդունելի է: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
29-01-2020 00:29