«Ճվճվ Արոյի» որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

29-01-2020 18:56

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սարգիս Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դեռ բողոքարկման մասին խոսել չի կարող, քանի որ այսօր է որոշումը հրապարակվել: Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով(ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Lragir.am,
29-01-2020 18:56