Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

29-01-2020 22:11

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- ասաց նա:

Lragir.am,
29-01-2020 22:11