Հրապարակվել է «Ֆորսաժ 9» ֆիլմի առաջին թիզերը

29-01-2020 23:05

Համացանցում հայտնվել է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այնուհետեւ Դոմինիկը եւ Լետի Օրտիսը (նրա դերը կատարում է Միշել Ռոդրիգեսը) տղային պառկեցնում են քնելու: Լետին տղային է տալիս խաչով շղթա եւ ասում. «Քո հայրն այն տվել է ինձ, իսկ ես պատրաստվում եմ այն հանձնել քեզ՝ պաշտպանվելու այն բանից, ինչ կկատարվի»: Դրանով տեսահոլովակն ավարտվում է: Լիարժեք թրեյլերն սպասվում է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի պրեմիերան պլանավորված է ընթացիկ տարվա մայիսի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
29-01-2020 23:05