Գյումրի. միայնակ տղամարդը դժոխային պայմաններում

03-02-2020 23:17

Գյումրիում հարյուրավոր միայնակ մարդիկ և ընտանիքներ շարունակում են ծայրահեղ ծանր պայմաններում, առանց կոմունալ հարմարությունների բնակվել վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում: Կյանքն առավել ծանր և անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին: Տասնյակ միայնակ տարեցներ և միայնակ՝ ճակատագրի ծանր հարվածներ ստացած մարդիկ անհույս և գոյատևման տարրական պայմաններից զուրկ շարունակում են անտեսված մնալ: Թեև տարեցների համար կարծես թե կան հաստատություններ, սակայն դրանցում բնակվելըու համար անհրաժեշտ է հաղթահարել բազում խոչընդոտներ: Օրինակ՝ որոշակի հիվանդություն ունեցող, սակայն կենսաթոշակի տարիք չունեցող մարդկանց հնարավորություն չի տրվում այդ կենտրոններում բնակվելու: Ներկայացվող տեսանյութը սոսկալի պայմաններում գոյատևող ոչ կենսաթոշակային տարիքի տղամարդկանցից մեկի ապրելակերպի մասին է:

Lragir.am,
03-02-2020 23:17