Աբսուրդ է, երբ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորի. Ալեն Սիմոնյան

11-02-2020 14:10

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, թե սահմանադրական հանրաքվեի անցկացումը հակաիրավական գործընթաց է: Սիմոնյանն ասաց, որ աբսուրդ է, երբ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորի: «Աբսուրդ է, եթե իրենք պնդում են, որ դա սխալ է, և իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ընտրողների առջև, պետք է այդ մարդկանց ուղղորդեն: Եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական է, ճիշտ է, դեմ են այո-ին, բայց ոչ մի գործողություն չեն անում, ապա ստացվում է, որ ուղղակի չեն կողմնորոշվել և չգիտեն, թե ինչով են զբաղված: Ինքը հասկանում է, որ ՀՀ ժողովուրդն ամենայն հավանականությամբ «այո» է ասելու, դրա համար խուսափում է, բայց միաժամանակ չի կարողանում խուսափել այն անցյալից, նկատի ունեմ այն մեկ, երկու, երեք օրը, որ ինքը կտրուկ հայտարարություններ էր անում, չի կարողանում դրանից փախչել և միաժամանակ իրեն արդարացնում է: Դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կարողանում կողմնորոշվել, թե ինքն ինչ է անում»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ երկրում կան հակահեղափոխություն անող ուժեր: Նրանք հույս ունեն իրենց պրոցեսները հասցնել այս Սահմանադրական դատարան, որն իրենց կողմից է նշանակվել ու հասնել իրենց ուզածին: Բայց իգիտես ինչու, ըստ Սիմոնյանի, Էդմոն Մարուքյանն այդ մասին չի խոսում:

Lragir.am,
11-02-2020 14:10