Եթե հանկարծ չլինի 650 հազար ձայն, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի. Հովհաննես Աղազարյան

11-02-2020 14:21

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցերին: Նա նշեց, որ ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը: Անդրադառնալով քննադատություններին՝ Աղազարյանն ասաց․ «Փոխանակ քաղաքական ուժիին գնահատական տաք, թե՝ տեսեք ինչպիսի համարձակ քայլի են գնում, որովհետև 650 հազար ձայն հավաքելն այդքան էլ հեշտ խնդիր չէ: Հետևաբար, մենք մեր վրա պատասխանատվությունը վերցնում ենք և ներկայացնում ենք ժողովրդի դատին»: Նա միաժամանակ ասաց, որ իրենց մարդկային ու քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի ժողովրդին ճիշտ ներկայացնեն խնդիրը, այդ դեպքում, վստահ է, կունենան 650 հազար ձայն: «Եթե հանկարծ չլինի այդքան ձայն, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի»,- հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
11-02-2020 14:21