Կրեմլն ակնարկում է, որ Բելառուսը մտնի Ռուսաստանի կազմ. Լուկաշենկո

14-02-2020 15:08

Ռուսաստանի ղեկավարությունն ակնարկում է, որ Բելառուսի համար էներգակիրների միասնական գին սահմանելու դեպքում Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մաս: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է Բելտան: Լուկաշենկոն, սակայն, վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու Բելառուսի ժողովուրդները միավորում չեն ցանկանում:

Lragir.am,
14-02-2020 15:08