Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել. Նիկոլ Փաշինյանը նկարվել է Բելռինի պատի մոտ

14-02-2020 15:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Բելռինի պատի մոտ: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման: Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը: Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին: Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»: Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ… Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 14. Februar 2020

Lragir.am,
14-02-2020 15:04