Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

14-02-2020 15:04

96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել Էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել եւ փետրվարի 14-ին դուրս Է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել Է CGTN տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կորոնավիրուսով վարակված 96 տարեկան պացիենտուհին դուրս Է գրվել Չժեցզյանի համալսարանի բժշկական քոլեջին առընթեր հիվանդանոցից: Նա ամենատարեց պացիենտն Է, որը կորոնավիրուսով վարակվել Էր Չինաստանի Չժեցզյան արեւելյան նահանգում»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ամենատարեց մարդը, որը բուժվել Է կորոնավիրուսից, դարձել Է Հուբեյի նահանգի 91-ամյա բնակիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
14-02-2020 15:04