«Գազպրոմը» 2019 թվականին 35 տոկոսով նվազեցրել Է գազի մատակարարումը Թուրքիային

14-02-2020 15:42

«Գազպրոմը» 2019 թվականին Թուրքիային գազի մատակարարումները նվազեցրել Է 35 տոկոսով՝ մինչեւ 15,510 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տարի առաջվա 23,964 միլիարդ խորնարդ մետրի դիմաց, ինչը հետեւում Է Ռուսաստանի գազի հոլդինգի հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընդամենը «Գազպրոմի» արտահանումն Արեւմտյան Եվրոպայի երկրներ նվազել Է 9 տոկոսով՝ մինչեւ 147,44 միլիարդ խորանարդ մետր: Արեւմտյան Եվրոպայի տարածաշրջանը, որում «Գազպրոմը» ներառում Է նաեւ Թուրքիան, մնում են գազի հոլդինգի համար վաճառահանման խոշորագույն շուկան: Տարածաշրջանում ռուսական գազի հիմնական սպառողներն են Գերմանիան (մատակարարումների նվազում 8,5 տոկոսով՝ մինչեւ 53,5 միլիարդ խորանարդ մետր), Իտալիան (-2,9 տոկոս՝ մինչեւ 22,1 միլիարդ խորանարդ մետր) եւ Ֆրանսիան (+8.3 տոկոս՝ մինչեւ 14,1 միլիարդ խորանարդ մետր): Մեծ Բրիտանիային գազի մատակարարումները նվազել են 28 տոկոսով եւ կազմել 10,32 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
14-02-2020 15:42