Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ քննվող քրեական գործի շրջանակում

15-02-2020 14:02

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն՝ քննվող քրեական գործի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ծառայության մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: «Նա հրավիրվել է նախաքննական մարմին՝ հատուկ քննչական ծառայությունում քնվվող քրեական գործով»,-ասաց Օհանջանյանն ու նշեց՝ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ: Նարեկ Սամսոնյանը հունվարի 31-ին հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության:

Lragir.am,
15-02-2020 14:02