Ոստիկանները Տավուշում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

15-02-2020 15:02

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Lragir.am,
15-02-2020 15:02