Ալեգրին կարող է գլխավորել ՊՍԺ կամ էլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

16-02-2020 00:53

Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ կամ էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport Mediaset-ը: ՊՍԺ-ն կհրաժարվի ներկայիս գործող մարզիկ գերմանացի Թոմաս Տուխելի ծառայությունից, կապված նրանից, թե ինչպես թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Սակայն առավել մեծ հավանակությամբ Ալեգրին կտեղափոխվի Անգլիա և կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Մասիմիլիանո Ալեգրին 2014/19 թվականները մարզում էր Թուրինի «Յուվենտուս»-ը, որի հետ 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն:

Lragir.am,
16-02-2020 00:53