Եղանակն առաջիկա 5 օրերին

16-02-2020 14:09

Փետրվարի 16-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն:

Lragir.am,
16-02-2020 14:09