Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության արծաթե մեդալակիր

16-02-2020 14:58

Ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը մեդալակիր է դարձել Բալկանյան երկրիների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլ քաղաքում ընթացող Բալկանյան երկրների առաջնության եռացատկի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լևոն Աղասյանը 16.44 մետր արդյունքով գրավել է երկրորդ տեղը: Հայաստան մյուս 9 ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել այս մրցաշարում, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

Lragir.am,
16-02-2020 14:58