Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

16-02-2020 17:44

Իրանի հարավում փետրվարի 16-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 16:30-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 48 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 47 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Lragir.am,
16-02-2020 17:44