Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

16-02-2020 21:30

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանի մրցակիցը հույն Գեորգիոս Պիլիդիսն էր: Հարությունյանին հաջողվեց հաղթել մրցակցին 10:0 հաշվով: Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Lragir.am,
16-02-2020 21:30