Կրկին Նորդ Վինդ ընկերությունը. Երևան – Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով

16-02-2020 21:24

Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան – Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Նշենք, որ ռուսական այս ընկերության ինքնաթիռների հետ կապված վերջին շրջանում տեխնիկական բազմաթիվ միջադեպեր են գրանցվել:

Lragir.am,
16-02-2020 21:24