ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հրավիրվել է դռնփակ հանդիպմանը

18-02-2020 11:17

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Արտակ Դավթյանը ԱԺ է հրավիրվել վերջին շրջանում բանակում մահվան դեպքերի վերաբերյալ պատգամավորներին պարզաբանումներ ներկայացնելու համար: Հանդիպումն անցկացվում է դտնփակ:

Lragir.am,
18-02-2020 11:17