Գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

18-02-2020 11:26

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե, մինչև 2020 թվականի մարտի 13-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, Օրբելի 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի 22): Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Գիտության կոմիտեի ինտերնետային կայքում (http://scs.am/am/17-02-2020-1): Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (122): ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե

Lragir.am,
18-02-2020 11:26