Շարունակվում է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը

18-02-2020 11:34

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները: Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին: Արտադրանքից-արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երևանում և մարզերում անց են կացվել  տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի և այլ տեղեկատության ներկայացման նպատակով: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է: Առավել մանրամասն՝ https://smednc.am/hy/inner/864 : Սույն հղումով՝ https://www.facebook.com/watch/?v=219316952539648  կարող եք տեսնել Արտահանողի զարգացման դրամաշնորհներ ենթածրագրի վերաբերյալ ճանաչողական տեսահոլովակը:

Lragir.am,
18-02-2020 11:34