Արտակ Դավթյանն անաչառ պատասխանել է պատգամավորների մտահոգություններին. Նաիրա Զոհրաբյան

18-02-2020 14:13

Պատգամավորների մտահոգություններին ու հարցերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անաչառ պատասխան է տվել այսօրվա փակ հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Մենք շատ գործ ունենք անելու նաև որպես օրենսդիր, նաև ոչ օրենսդրական դաշտում: Մենք հստակ պայմանավորվածություն ունեցանք Գլխավոր շտաբի հետ աշխատելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ Արտակ Դավաթյանը ԱԺ էր հրավիրվել վերջին շրջանում բանակում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ պատգամավորներին պարզաբանումներ տալու համար: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ այն, ինչ փետրվարին տեղի ունեցավ մեր զինված ուժերում, բոլորին ստիպում է ամեն ինչ անել բանակի համար: «Այսօր բանակը չպետք է թիրախավորել, այլ բոլորը պետք է լինեն բանակի կողքին»,- ասաց նա:

Lragir.am,
18-02-2020 14:13