50000 գիրք` դպրոցների գրադարաններին

19-02-2020 10:35

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի 50 հազար նոր հրատարակված գրքեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով: Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):

Lragir.am,
19-02-2020 10:35