Արցախի Պետական նախարարը ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի

19-02-2020 13:59

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ, հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական նախարարը, ինչպես և խոստացել է, ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի՝  300 000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների  ծրագրերը վերաբերում էին  մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն:  Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերն՝ ընդգծելով  նման միջոցառումների կարևորությունը: Իր հերթին Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների շրջանում գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու և պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում:

Lragir.am,
19-02-2020 13:59