Անհայտ անձը հափշտակել է Դադիվանքի գանձանակը

19-02-2020 14:17

Շահումյանի շրջանի բնակիչ, 1965 թվականին ծնված Գ. Գ.-ն փետրվարի 18-ին հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջից: ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Lragir.am,
19-02-2020 14:17