Հոլանդին աշխարհի ռեկորդ սահմանելու համար 0.30 վայրկյան չի բավականացրել

19-02-2020 15:45

լուսանկարը՝ EPA Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Էրլինգ Հոլանդը հերթական ֆանտաստիկ խաղն անցկացրեց Չեմպիոնների լիգայում: Նորվեգացին 2 գոլ խփեց Պարի-Սեն Ժերմենի հետ ⅛ եզրափակիչ առաջին խաղում, ինչի շնորհիվ գերմանական ակումբը կարողացավ 2-1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի չեմպիոնին: Խաղի ընթացքում Հոլանդը մոտ էր համաշխարհային ռեկորդ գրանցելուն: Առաջին կեսում 19-ամյա ֆուտբոլիստը 60 մետր տարածությունը 6.64 վայրկյանում անցավ և ընդամենը 0.30 վայրկյանով հետ մնաց ռեկորդից, որը պատկանում է ամերիկացի թեթևատլետ Քրիստիան Կոլմենին (6.34 վայրկյան):  Նշենք, որ Զալցբուրգի նախկին ֆուտբոլիստը 10 գոլով գլխավորում է ՉԼ-ի ռմբարկուների ցուցակը: Նույնքան գոլ է խփել նաև Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Lragir.am,
19-02-2020 15:45