Ֆրանսիայի ամենահին ատոմակայանը հունիսին կդադարեցնի աշխատանքը

19-02-2020 15:43

Ֆրանսիայի կառավարությունը սահմանել է Ֆրանսիայի «Ֆեսենհայմ» ամենահին ատոմակայանի երկու ռեատորների կանգնեցման ստույգ ժամկետները՝ այս տարվա համապատասխանաբար փետրվարի վերջին եւ հունիսի վերջին: Համապատսախան կարգադրությունը փետրվարի 19-ին հրապարակվել է Journal officiel պետական պաշտոնական բանբերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ֆեսենհայմ» ԱԷԿ-ը՝ Ֆրանսիայի ամենահին գործող ատոմակայանը, գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում՝ Էլզասի տարածաշրջանում: Իր շահագործման ժամկետի վաղեմության պատճառով (գործարկվել է 1977 թվականի հունվարի 1-ին) այն բազմիցս քննադատության օբյեկտ է դարձել բնապահպանների կողմից:

Lragir.am,
19-02-2020 15:43